Ռաֆայել Լեաուն կարող է տեղափոխվել այլ գրանդ ակումբ

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է շարունակել իր կարիերան Պրեմիեր Լիգայում: Լոնդոնի երկու առաջատար ակումբներ հետաքրքրված են պորտուգալացի ֆուտբոլիստով:

Ըստ Caught Offside-ի՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Արսենալը» և «Չելսին»: «Արսենալը» պատրաստ է 75 միլիոն ֆունտ ստեռլինգի (85 միլիոն եվրո) տրանսֆերային առաջարկ անել պորտուգալացու համար:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի համար «Չելսիի» առաջարկը դեռևս վերջնականապես չի հաստատվել, բայց հայտնի է, որ ակումբը անցյալ ամռանը Լեաուի համար առաջարկել է 100 միլիոն ֆունտ ստեռլինգ (113 միլիոն եվրո):

Ֆուտբոլիստը դրական է տրամադրված Պրեմիեր Լիգա տեղափոխվելու հեռանկարի նկատմամբ:

Պորտուգալացու պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսը: