Ժոան Լապորտան պատասխանել է, թե արդյոք Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձի մասին, ով նախկինում հանդես է եկել «Բլաուգրանայի» կազմում:

«Ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես մենք կցանկանայինք։ Եթե հարգանքի տուրք մատուցելը կարող է ինչ-որ կերպ փոխհատուցել այն, ինչ չի արվել, դա լավ կլինի։ Մեսսիի՝ որպես ֆուտբոլիստի, ակումբ վերադառնալու մասին ենթադրությունները սխալ են», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Լիոնել Մեսսին «Բարսելոնայում» հանդես է եկել 2003-ից 2021 թվականներին։ Այդ ընթացքում հարձակվողը մասնակցել է 778 հանդիպման, խփել 672 գոլ և կատարել 303 գոլային փոխանցում։