«Բարսելոնան» Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող է գտել

Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է լքել իսպանական «Բարսելոնան» հաջորդ ամռանը։

Ըստ The Guardian-ի, կատալոնական ակումբը «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին համարում է լեհ ֆուտբոլիստին փոխարինելու առաջնահերթ թեկնածու։
«Բլաուգրանան» անգլիացուն դիտարկում է որպես իրենց հարձակումը ուժեղացնելու իդեալական տարբերակ։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» հնարավոր է պատրաստ լինի այս ամռանը ակտիվացնել Քեյնի 65 միլիոն եվրոյով գնման տարբերակը։

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Քեյնը անցկացրել է 17 հանդիպում, դառնալով՝ 23 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: