«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Լա Լիգայի 12-րդ տուրում «Սելտայի» նկատմամբ տարած հաղթանակը (4-2)։
«Ես գոհ եմ թիմից, շատ ուրախ եմ։ Գնահատում եմ մեր արածը։ Կարծում եմ՝ առաջին խաղակեսում որոշ սխալներ թույլ տվեցինք, բայց ընդմիջումից հետո բարելավվեցինք։ Առաջին խաղակեսում նույնպես լավ պահեր կային։ Մենք լավ տիրապետում էինք գնդակին։ Ֆուտբոլում անցյալում արածը կարևոր չէ։
«Ռեալ Մադրիդի» հետ տարբերությունը կրճատե՞լ (մինչև երեք միավոր)։ Մենք կենտրոնանում ենք միայն մեզ վրա, բայց մեր մրցակիցների վրա ճնշում գործադրելը լավ է։
Երբեմն կարծում եմ, որ արժե խոսել որոշակի բաների մասին, բայց մեր շուրջն արդեն շատ աղմուկ կա։ Կարծում եմ՝ մենք բարելավվել ենք և ճիշտ ուղու վրա ենք թե՛ Լա Լիգայում, թե՛ Չեմպիոնների Լիգայում», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։