«Բարսելոնան» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել պաշտպանությունը։
Կատալոնական ակումբը թիրախավորում է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկին։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մտադիր չէ հրաժարվել թիմի բարձր պաշտպանական գծից, չնայած մինչ այժմ բաց թողած գոլերի մեծ թվին։
Մարզչի խոսքով՝ 25-ամյա Շլոտերբեկը հիանալի կհամապատասխանի այս համակարգին։
E-Notícies-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» պատրաստ է հունվարին Շլոտերբեկի համար վճարել 40 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Շլոտերբեկը մասնակցել է 10 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։