«Ռեալ Մադրիդի» ևս մեկ առաջատար վնասվածք է ստացել

«Ռեալ Մադրիդի» մամուլի ծառայությունը հայտնել է թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի վնասվածքի մասին Լա Լիգայի 12-րդ տուրում «Ռայո Վալեկանոյի» հետ խաղից հետո (0-0)։

«Ռեալ Մադրիդի» բժշկական թիմի կողմից այսօր անցկացված հետազոտությունից հետո Տիբո Կուրտուայի մոտ ախտորոշվել է աջ ոտքի երկար ազդրային մկանի վնասվածք», – ասվում է ակումբի հայտարարության մեջ։

«Ռեալ Մադրիդը» Լա Լիգայի 12 տուրից հետո շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Խաբի Ալոնսոյի թիմն ունի 31 միավոր։