Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը վնասվածք է ստացել

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն վնասվածք է ստացել և բաց կթողնի հավաքականի առաջիկա հանդիպումները։

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը, Իվուն մկանային վնասվածքի պատճառով չի կարողանա միանալ ազգային հավաքականին:

Ուգոչուկվու Իվուն փոխարինվել էր նոյեմբերի 8-ին կայացած Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի «Պարի» – «Ռուբին» խաղի 82-րդ րոպեին։