«Բարսելոնայի» առաջատարներից մեկը ապաքինվել է վնասվածքից

«Բարսելոնայի» 24-ամյա իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիան վնասվածքից հետո վերադարձել է ընդհանուր խումբ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կատալոնական ակումբի մարզչական շտաբը չի ցանկանում ռիսկի դիմել ֆուտբոլիստի առողջության համար, ուստի նրա վերադարձը պաշտոնական խաղերին նախատեսվում է միջազգային խաղերի ընդմիջումից հետո։

Սեպտեմբերի վերջին Գարսիայի մոտ ախտորոշվել էր ձախ ծնկի միջային մենիսկի պատռվածք։

Ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել անցյալ ամռանը «Էսպանյոլից»։