Ռուբեն Ամորիմը պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է «Կարմիր սատանաների» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավելի վաղ արած հայտարարությունը, որ ակումբը կառուցվածք չունի, և որ թիմի ֆուտբոլիստները չեն հասկանում, թե ինչ է նշանակում խաղալ մանկունիանցիների կազմում։

«Կրիշտիանուն գիտի, որ ինքը մեծ ազդեցություն ունի իր ասած ամեն ինչի վրա։ Մենք՝ որպես ակումբ, գիտակցում ենք, որ անցյալում շատ սխալներ ենք թույլ տվել և փորձում ենք փոխել դա։ Եկեք չկենտրոնանանք տեղի ունեցածի վրա։ Մենք պետք է կենտրոնանանք ապագայի վրա», – Ամորիմի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-ից 2009 թվականներին և 2021-ից 2022 թվականներին։