«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է լքել ակումբը ընթացիկ մրցաշրջանից ավարտից հետո։ 37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լրանում է հաջորդ տարվա կեսերին, և «Բարսելոնայի» ղեկավարությունը չունի այն երկարաձգելու ծրագրեր։
Diario Sport-ի փոխանցմամբ՝ լեհ հարձակվողը մտադիր է սպասել «Բարսելոնայի» վերջնական որոշմանը, նախքան իր ապագան պլանավորելը։ Ֆուտբոլիստը չի սկսի բանակցություններ վարել այլ ակումբների հետ, մինչև չիմանա, թե արդյոք կատալոնացիները հետաքրքրված են իրենց համագործակցությունը շարունակելով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոբերտ Լևանդովսկին կապվում է Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության հետ։