Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Աշխարհի առաջնության մասին և ընդգծել, որ այդ մրցաշարում հաղթելն իր երազանքը չէ։
«Եթե հարցնեք՝ «Աշխարհի առաջնությունում հաղթելը ձեր երազանքն է՞», ոչ, դա իմ երազանքը չէ։ Այդտեղ չհաղթելը չի փոխի իմ անունը ֆուտբոլի պատմության մեջ։
Ես վայելում եմ պահը։ Պահն է ամենակարևորը։ Մենք դեռ չենք որակավորվել, և դուք պարզապես պետք է վայելեք այն։ Վերջերս ես խաղացի Հունգարիայի դեմ «Սպորտինգի» մարզադաշտում։ Դա կարող է լինել իմ վերջին խաղը հայրենիքում, հնարավո՞ր չէ։
Ես պարզապես վայելում էի դա։ Մայրս և ընտանիքս այնտեղ էին։ Մարդիկ ասում են՝ «Կրիշտիանուն մեծագույնը կլինի, եթե հաղթի Աշխարհի առաջնությունում»։ Ես համաձայն չեմ», – ասել է Ռոնալդուն Պիրս Մորգանի հետ հարցազրույցում։