«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել թիմի պաշտպանի վնասվածքի մասին։ Էրիկ Գարսիայի մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք։
«Ֆուտբոլիստը կկրի պաշտպանիչ դիմակ, և նրա հասանելիությունը «Սելտայի» դեմ առաջիկա խաղին լրացուցիչ կգնահատվի», – ասվում է կատալոնացիների հայտարարության մեջ։
Էրիկ Գարսիան վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի շրջանակներում «Բարսելոնայի» և «Բրյուգեի» միջև արտագնա խաղի ժամանակ (3-3)։