Bild-ի փոխանցմամբ՝ «Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը որոշել է վաճառել բրազիլացի հարձակվող Վինիսիուսին 2026 թվականի ամռանը։
Աղբյուրի համաձայն՝ որոշումը կայացվել է Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում (2-1) տեղի ունեցած միջադեպից հետո։ «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հոգնել է ֆուտբոլիստի հակասական վարքից։
Հոկտեմբերի 26-ին, «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» խաղի ժամանակ, Վինիսիուսը փոխարինվեց 72-րդ րոպեին և հրապարակավ արտահայտեց իր դժգոհությունը «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նկատմամբ։ Խաղից հետո իսպանացի մարզիչը հայտարարեց, որ կխոսի ֆուտբոլիստի հետ։
Հոկտեմբերի 29-ին Վինիսիուսը ներողություն խնդրեց «Էլ-Կլասիկոյում» իր վարքագծի համար։