Էլինգ Հոլանդը կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հասանելի է Լա Լիգայի սուպերակումբ տեղափոխվելու համար։ Ինչպես հայտնում է Goal-ը, Հոլանդը կցանկանար խաղալ «Ռեալ Մադրիդում»։

Աղբյուրի համաձայն՝ Հոլանդը կարծում է, որ ֆուտբոլային ապրանքանիշի իր ներուժը լիովին իրացնելու համար նա պետք է լքի «Մանչեսթեր Սիթին»։ Էրլինգի հայրը մի անգամ ասել է, որ Հոլանդը ցանկանում է իր կարիերայի ընթացքում խաղալ բոլոր լավագույն լիգաներում։ Մինչ այժմ նորվեգացին խաղացել է Գերմանիայում և Անգլիայում։

25-ամյա Հոլանդի ներկայիս պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2034 թվականի կեսերը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 180 միլիոն եվրո։