Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր կարիերան ավարտելու մասին։

40-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա շուտով տեղի կունենա, բայց կոնկրետ ժամկետներ չի նշել։

«Կարծում եմ՝ պատրաստ կլինեմ։ Իհարկե, դժվար կլինի։ Հավանաբար լաց կլինեմ։ Ես բաց մարդ եմ։

Շատ, շատ դժվար կլինի։ Բայց ես իմ ապագային պատրաստվում եմ 25 կամ 27 տարեկանից։ Կարծում եմ՝ կարող եմ հաղթահարել այս ճնշումը», – ասել է Ռոնալդուն լրագրող Պիրս Մորգանի հետ հարցազրույցում: