📸 Արգենտինայի հավաքականը ներկայացրել է Աշխարհի 2026թ. առաջնության տնային մարզաշապիկը

Արգենտինայի հավաքականը ներկայացրել է 2026 թվականի տնային մարզաշապիկը։ Աշխարհի գործող չեմպիոնը մարզաշապիկը կկրի 2026 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության ժամանակ։

Համազգեստը ունի ավանդական ուղղահայաց կապույտ շերտեր, այս անգամ՝ գրադիենտային էֆեկտով։ Բացի այդ, հետևի օձիքի վրա փորագրված է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի հիմնադրման տարեթիվը՝ 1893 թվականը։

Image

Image