Իրավիճակը փոխվեց. «Ռեալի» աստղը ցանկանում է լքել թիմը

«Լիոնը» զգալի առաջընթաց է գրանցել «Ռեալ Մադրիդի» հետ բրազիլացի հարձակվող Էնդրիկի վարձակալության շուրջ բանակցություններում:

Ըստ L’Équipe-ի, 19-ամյա ֆուտբոլիստը հեռախոսազրույց է ունեցել «Լիոնի» պորտուգալացի մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ, ինչը նրան ավելի է համոզել տրանսֆերի հեռանկարների հարցում։

Ֆուտբոլիստը մի քանի շաբաթ առաջ բանակցություններ է վարել մադրիդյան ակումբի հետ՝ առանց գնման իրավունքի վարձակալության վերաբերյալ:

Նշվում է, որ «Ռեալ Մադրիդը» նաև ցանկանում է ֆրանսիական ակումբից ֆինանսական փոխհատուցում ստանալ բրազիլացու վարձակալության դիմաց: