Կևին Դե Բրույնեն վիրահատվել է

«Նապոլիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն հայտնել է, որ հաջողությամբ վիրահատվել է։

34-ամյա բելգիացին վնասվածք էր ստացել Ա Սերիայի 8-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղում (3-1) և նրա մոտ ախտորոշվել էր աջ ազդրի երկգլուխ ազդրային մկանի պատռվածք։

«Բարև բոլորին։ Ինչպես գիտեք, ես որոշ ժամանակով բացակայելու եմ։ Լավ լուրն այն է, որ վիրահատությունը լավ է անցել։ Իմ վերադարձն արդեն սկսվել է։ Շնորհակալություն բոլոր հաղորդագրությունների համար», – գրել է Դե Բրույնեն սոցիալական ցանցերում։

Բելգիացի կիսապաշտպանը այս մրցաշրջանում իտալական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում՝ խփելով չորս գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։