Հարի Քեյնը պատրաստ է տեղափոխվել Լա Լիգա

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կարող է փոխել ակումբային գրանցումը մրցաշրջանի ավարտին։

Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ «Բարսելոնան» հետաքրքրված է 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։

Անգլիացու ներկայացուցիչները գնահատում են նրա ապագա տարբերակները: Քեյնի հրաժարագնի կետը, որը սահմանված է 65 միլիոն եվրո, կգործարկվի 2026 թվականի ամռանը: «Բարսելոնայի» վերջնական առաջարկը կախված կլինի ակումբի ֆինանսական վիճակից։

Ըստ տեղեկությունների՝ Քեյնը հույս ունի բարձր աշխատավարձի: Նա «Բավարիայում» հարկերից առաջ վաստակում է 25 միլիոն եվրո, բայց կան ակումբներ, որոնք պատրաստ են ավելին առաջարկել։

Նաև հաղորդվում է, որ Անգլիայի և Սաուդյան Արաբիայի լիգաների ակումբները հետաքրքրված են Քեյնով։

Քեյնի պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։