«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն տեսնում է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մակարդակին։
«Ոչ, ամենևին էլ։ Ես նրանցից շատ հեռու եմ։ Ոչ ոք չի կարող մոտենալ, այնպես որ՝ ոչ», – նորվեգացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նախկինում հայտարարել էր, որ Հոլանդը խաղում է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն մակարդակի վրա։
Հոլանդը «քաղաքայիների» կազմուն հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում 25-ամյա նորվեգացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 13 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 17 գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։