Անգլիական ակումբները այլևս չեն ցանկանում գնել «Ռեալի» աստղին

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Ասթոն Վիլան» հետաքրքրություն էին ցուցաբերել «Ռեալ Մադրիդի» 19-ամյա հարձակվող Էնդրիկի նկատմամբ, բայց այլևս չեն պայքարում ֆուտբոլիստի համար։

ESPN Brasil-ի փոխանցմամբ՝ անգլիական ակումբները ցանկանում էին, որ ֆուտբոլիստի վարձակալության մեջ ներառվի գնման հնարավորություն, ինչից «Ռեալ Մադրիդը» գոհ չէ։

Հետևաբար, բրազիլացու տրանսֆերի հիմնական հավակնորդը մնում է ֆրանսիական «Լիոնը», որը պատրաստ է Էնդրիկին վարձակալել՝ առանց գնման հնարավորության։ Ակումբների միջև բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում։

Էնդրիկը այս մրցաշրջանում խաղացել է ընդամենը 11 րոպե։ Անցյալ մրցաշրջանում հարձակվողը մադրիդյան ակումբի կազմում անցկացրած 37 խաղում խփել է 7 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։