«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հավատում, որ «Կարմիր սատանաները» կարող են նվաճել Պրեմիեր Լիգայի տիտղոսը 2025/26 մրցաշրջանում։
««Մանչեսթեր Յունայթեդը» այս մրցաշրջանում չի հաղթի Պրեմիեր Լիգան։ Նրանք շատ միավորներ են կորցրել և հետ են մնում։ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի շատ լավ ֆուտբոլիստներ, բայց նրանք չգիտեն, թե ինչ է նշանակում հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում»», – ասել է Ռոնալդուն լրագրող Պիրս Մորգանի հետ հարցազրույցում։
10 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը։
Պորտուգալացին «Կարմիր սատանաների» կազմում հանդես է եկել 2003-ից 2009 թվականներին և 2021/22 մրցաշրջանում։