Արարատ Առաքելյան․ «Հայաստանի հավաքականը կարողանում  է խաղալ ագրեսիվ և արագ հակագրոհել»

Այս անգամ զրուցել ենք Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արարատ Առաքելյանի հետ։

Արարատ Առաքելյանի հետ զրուցել ենք Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումների մասին։

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի ներկայիս պատրաստվածությունը առաջիկա երկու խաղերի համար՝ Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ։

– Տեսնում եմ մարտունակ, համախմբված և կարգապահ Հայաստանի ազգային հավաքական։

– Հունգարիան վերջին տարիներին կայուն աճ է գրանցել․ ո՞րն է նրանց ամենավտանգավոր կողմը մեր համար։

– Հունգարիայի հավաքականը ըստ իս շատ արագ, ֆիզիկապես և տեխնիկապես զարգացած հավաքական է։

– Պորտուգալիան անհատապես շատ ուժեղ է․ նրանց դեմ խաղում ո՞րն է մեր հիմնական մարտահրավերը։

– Պորտուգալիայի հավաքականի դեմ պետք է խաղալ չափացանց ուշադիր պաշտպանությունում և արագ հակագրոհել։

– Տարբեր մոտեցում պետք է ունենա՞նք այս երկու խաղերին, թե՞ նույն խաղային փիլիսոփայությամբ ենք գնալու։

– Ինչ փիլիսոփայությունով էլ որ խաղանք, նպատակը մեկն է՝ հաղթել։

– Ձեր կարծիքով՝ Հայաստանի հավաքականն այս պահին ի՞նչ ուժեղ կողմեր ունի, որ կարող են խնդրահարույց լինել մրցակիցների համար։

– Հայաստանի հավաքականը կարողանում  է խաղալ ագրեսիվ և արագ հակագրոհել։

– Արդյունքը հիմա առաջնահերթ է, թե՞ ավելի կարևոր է տեսնել թիմի կայուն խաղը՝ անկախ հաշիվից։

– Երկուսն էլ կարևոր են, բայց որոշիչը արդյունքն է։