Ուիլյամ Սալիբան՝ «Ռեալ Մադրիդի» հետաքրքրության մասին

«Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան խոսել է «Ռեալ Մադրիդի» հետաքրքրության մասին։

«Իհարկե, նման ակումբի հետաքրքրությունը շատ գայթակղիչ է։ Բայց ես նախ ուզում եմ տիտղոսներ նվաճել «Արսենալի» հետ, նախքան որևէ նոր փորձի մասին մտածելը», – Telefoot-ին ասել է Սալիբան։

Ֆրանսիացին համարվում էր «Լոս Բլանկոսի» 2026 թվականի տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը, բայց «Ռեալ Մադրիդը» ստիպված կլինի այլ տարբերակներ փնտրել։

Սեպտեմբերի վերջին կենտրոնական պաշտպանը երկարաձգեց պայմանագիրը «Արսենալի» հետ մինչև 2030 թվականը։