«Ռեալ Մադրիդի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը Չեմպիոնների Լիգայի «Լիվերպուլի» հետ խաղից առաջ խոսել է իր նախկին թիմի հանդեպ ունեցած զգացմունքների մասին։
«Ես միշտ կսիրեմ ակումբը, ես միշտ կլինեմ նրա երկրպագուն։ Ես միշտ շնորհակալ կլինեմ հնարավորությունների և այն ամենի համար, ինչ մենք միասին ձեռք բերեցինք։ Դրանք հավերժ կապրեն ինձ հետ։ Անկախ ամեն ինչից, «Լիվերպուլի» հանդեպ իմ զգացմունքները չեն փոխվի։
Ես այնտեղ հիշողություններ ունեմ, որոնք կմնան ամբողջ կյանքի ընթացքում, և անկախ նրանից, թե ինչպես ինձ կընդունեն, դրանք չեն փոխվի», – 27-ամյա անգլիացու խոսքերն է մեջբերում Prime Video Sport-ը։
Ալեքսանդր-Արնոլդը «Լիվերպուլի» կազմում հանդես է եկել 2016-ից 2025 թվականներին։ Ակումբի հետ նա երկու անգամ նվաճել է Պրեմիեր Լիգայի տիտղոսը (2019/20 և 2024/25 մրցաշրջաններում) և Չեմպիոնների Լիգան (2018/19)։
«Լիվերպուլը» նոյեմբերի 4-ին կընդունի «Ռեալ Մադրիդին»։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 23։55-ին։