«Ռեալ Մադրիդի» վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոն անորոշ ժամանակով դուրս է մնացել խաղադաշտից վնասվածքի պատճառով, ըստ լրագրող Մարիո Կորտեգանայի։
Աղբյուրի համաձայն՝ արգենտինացի վինգերն աճուկի հետ կապված խնդիրներ ունի։ Հարձակվողը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղը, որը կկայանա երեքշաբթի օրը։
Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթից» միացել է «Ռեալ Մադրիդին» այս ամառ։ Նա Իսպանիայում անցկացրել է 12 խաղ՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։