«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը պարտավոր է «Ֆեներբահչեին» բոնուս վճարել

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» 4-0 հաշվով հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ։

Մադրիդյան թիմի կիսապաշտպան Արդա Գյուլերը մասնակցեց հանդիպմանը։ Սա ֆուտբոլիստի 75-րդ հանդիպումն էր «Արքայական» ակումբի կազմում։

Diario AS-ի փոխանցմամբ՝ «Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը պարտավոր է այս խաղից հետո «Ֆեներբահչեին» վճարել 2 միլիոն եվրո բոնուս։ Գյուլերը միացել է մադրիդյան ակումբին 2023 թվականի ամռանը։ Անցկացրած 75 խաղերում կիսապաշտպանը խփել է 15 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։