Պաուլո Դիբալան վնասվածք է ստացել

«Միլանի» դեմ խաղում խփած 11 մետրանոցի պահին արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան վնասվածք է ստացել։

Մարզիչ Ջան Պիերո Գասպերինին շուտով ստիպված եղավ փոխարինել հարձակվողին։

«11 մետրանոցի հետ կապված ամենացավալին Դիբալայի վնասվածքն էր։ Հիմա մենք պետք է պարզենք, թե որքան ժամանակ նա կբացակայի, բայց արդեն պարզ է, որ նա չի կարողանա խաղալ մինչև միջազգային ընդմիջումը։ Սա երեկոյի ամենամեծ կորուստն է», – ասել է Գասպերինին։