Ջեյդոն Սանչոյի ապագան մնում է անորոշ

«Ասթոն Վիլայի» հարձակվող Ջեյդոն Սանչոն հունվարին կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ», ըստ լրագրող Էկրեմ Քոնուրի։

Աղբյուրի համաձայն՝ «Ասթոն Վիլան» դժգոհ է 25-ամյա հարձակվողի խաղից։ «Ասթոն Վիլան» Սանչոյին վարձակալությամբ ձեռք է բերել «Կարմիր սատանաներից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այդ ժամանակվանից ի վեր խաղացողը մասնակցել է վեց խաղի, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Սանչոյի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt-ի տվյալներով՝ անգլիացու արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։