Պորտուգալացի մարզիչ Վիտոր Պերեյրան հեռացվել է «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս լուրը այսօր հրապարակվել է ակումբի պաշտոնական կայքում։
Պերեյրան հեռացվել է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո։ Ջեյմս Քոլինզը և Ռիչարդ Ուոքերը, որոնք աշխատում են «Վուլվերհեմփթոնի» երիտասարդական թիմերում, այժմ կղեկավարեն անգլիական թիմի մարզումները։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Վիտորին և նրա թիմին իրենց աշխատանքի համար և մաղթում ենք նրանց հաջողություններ ապագայում», – ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Անգլիական Պրեմիեր լիգայի 10 խաղից հետո «Վուլվզը» երկու միավորով զբաղեցնում է աղյուսակի վերջին հորիզոնականը։