«Լիվերպուլի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը խոսել է թիմի Չեմպիոնների Լիգայում «Ռեալ Մադրիդի» դեմ առաջիկա խաղի մասին։ «Լիվերպուլի» տնային հանդիպումը «Լոս Բլանկոսի» դեմ կկայանա երեքշաբթի՝ նոյեմբերի 4-ին, ընդհանուր փուլի չորրորդ խաղային օրվա շրջանակներում։
«Այս պահին բոլորը սպասում են, որ Առնե Սլոտը կհաղթի «Ռեալ Մադրիդին» Չեմպիոնների Լիգայում», – անգլիացի նախկին կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Շաբաթ օրը «Լիվերպուլը» տանը 2-0 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»՝ վերջ դնելով Պրեմիեր Լիգայում իր պարտությունների շարքին։