Իսպանիայում շարունակվում են քննարկումները Լամին Յամալի ոչ ֆուտբոլային խնդիրների շուրջ, որոնք, ըստ լայնորեն տարածված կարծիքի, կարող են խոչընդոտել նրա հաջող կարիերային։
«Մենք բոլորս մեզ դիրքավորում ենք որպես Յամալի խորհրդատուներ, ուսուցիչներ, հայրեր, և մեզանից յուրաքանչյուրը գիտի, թե ինչ պետք է անի։ Հնարավոր է՝ Լամինը չի ուզում որևէ մեկի համար օրինակ լինել։ Տղան մեծացել է Լա Մասիայում, որտեղ նա հետևել է որոշակի կանոնների, և հիմա նա ազատ է ընտրելու իր ճակատագիրը։
Խնդիրն այն է, որ լրատվամիջոցները չափազանց մեծ ուշադրություն են դարձնում նրա անձնական կյանքին։ Օրինակ՝ բոլորը գիտեն, որ նա տեղափոխվել է այն տունը, որտեղ Պիկեն և Շակիրան ապրել են։ Կարող եմ պատկերացնել, որ Լամինը վայելում է այդ փառքը, բայց դրա պատճառով մենք հակված ենք մտածել, որ նա սխալ ուղի է ընտրել», – գրել է Cadena SER-ի լրագրող Ռամոն Բեսան։
Այսօր «Բարսելոնան» Լա Լիգայի 11-րդ տուրում կմրցի «Էլչեի» հետ։