«Թոթենհեմի» նախկին հարձակվող, հարավկորեացի ֆուտբոլիստ Հյուն Մին Սոնը, որը ներկայում հանդես է գալիս ամերիկյան «Լոս Անջելեսի» կազմում, հնարավոր է՝ առաջիկա ձմռանը վերադառնա եվրոպական ֆուտբոլ։ Այս մասին տեղեկացնում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Բարսելոնան» ուսումնասիրում է 32-ամյա հարձակվողին վարձակալությամբ ձեռք բերելու տարբերակը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ հարձակման գիծը ամրապնդելու նպատակով։
Հաղորդվում է, որ Սոնի գործող պայմանագրում «Լոս Անջելեսի» հետ ներառված է դրույթ, որը նրան հնարավորություն է տալիս կարճաժամկետ վարձակալությամբ տեղափոխվել եվրոպական ակումբներից որևէ մեկը։ Կատալոնական ակումբը մտադիր է հենց այդ հնարավորությունից օգտվել՝ թիմին միացնել փորձառու հարձակվողին։
Այս մրցաշրջանում Սոն Հյուն Մինը MLS-ում անցկացրել է 10 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 9 գոլ և 2 գոլային փոխանցում։ «Բարսելոնայի» մարզչական շտաբը կարծում է, որ ֆուտբոլիստի փորձն ու խաղային որակները կարող են նպաստել նաև երիտասարդների զարգացմանը։
Հարձակվողի պայմանագիրը ամերիկյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի վերջը, իսկ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 20 միլիոն եվրո։