Ռուբեն Ամորիմ. «Մենք ունենք ինքնավստահության բոլորովին այլ մակարդակ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է «Կարմիր սատանաների» անպարտելի շարքը։

Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ 2-2 ոչ-ոքիից հետո մանկունիանցիների անպարտելի շարքը հասավ չորս հանդիպման։

«Ամեն ինչ վստահության մասին է։ Այն փոխվել է։ Մենք երեք լավ խաղ ենք անցկացրել և ձեռք ենք բերել ինքնավստահության բոլորովին այլ մակարդակ։ Մենք միմյանց ավելի լավ ենք հասկանում», – մամուլի ասուլիսում ասել է մասնագետը։

Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 17 միավորով։