Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն վնասվածքից հետո վերադարձել է խաղային պրակտիկային՝ մասնակցելով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպմանը, որտեղ Կազանի «Ռուբինը» մրցել է Մոսկվայի «Դինամոյի» հետ։
Խաղը ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, իսկ Իվուն եղել է հիմնական կազմում և խաղադաշտում անցկացրել է 89 րոպե։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 13-ին աշխարհի 2026 թվականի առաջնության եվրագոտու ընտրական փուլի նախավերջին խաղում սեփական դաշտում կընդունի Հունգարիային, իսկ նոյեմբերի 16-ին կայցելի Պորտուգալիա։