«Մանչեսթեր Յունայթեդը» և «Թոթենհեմը» ուշադիր հետևում են «Էվերթոնի» պաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Թոթենհեմը» ուշադիր հետևում են «Էվերթոնի» 23-ամյա կենտրոնական պաշտպան Ջերարդ Բրանտուեյթին, հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Կարմիր սատանաները» անգլիացուն դիտարկում են որպես իրենց պաշտպանության վերակառուցման պոտենցիալ կարևոր ֆուտբոլիստ։ Լոնդոնյան ակումբը Բրանտուեյթին համարում է Թոմաս Ֆրանկի համակարգի իդեալական տարբերակ, որը պահանջում է ձախլիկ կենտրոնական պաշտպան։

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։