Կիլիան Մբապպեն նոր ցուցանիշ է գրանցել

Լա Լիգայի 11-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» մրցեց «Վալենսիայի» հետ։ հանդիպումը ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 4-0 հաշվով:

Մադրիդյան թիմի կազմից Կիլիան Մբապպեն դարձավ դուբլի հեղինակ։ Նա այժմ ունի 235 գոլ Եվրոպայի լավագույն հինգ լիգաներում։

Ֆրանսիացին այս ցուցանիշով գերազանցեց Թիերի Անրիին (233 գոլ): Միայն Բեռնար Լակոմբը (255 գոլ) և Կարիմ Բենզեման (281 գոլ) են ավելի շատ գոլ խփել։