«Յուվենտուսը» նախքան Լուչիանո Սպալետտիի նշանակումը բանակցել է նաև այլ մասնագետների հետ

«Յուվենտուսը» Լուչիանո Սպալետտիի հետ պայմանագրի ստորագրումից մեկ օր առաջ արդեն բանակցություններ էր վարում մի քանի այլ մասնագետների հետ։

Աղբյուրների համաձայն՝ Իգոր Տուդորի հեռանալու տարբերակը վաղուց էր քննարկվում՝ հաշվի առնելով նրա լարված հարաբերությունները ակումբի գործադիր տնօրեն Դամիեն Կոմոլիի հետ։ Սպալետտին սկզբունքորեն դիտարկվում էր որպես գլխավոր թեկնածու, սակայն քննարկվում էին նաև այլ հնարավորություններ։ Հիմնական այլընտրանքներից մեկը Ռաֆայելե Պալլադինոն էր, որը նախկինում աշխատել է «Ֆիորենտինայում»։

Երկուշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում Սպալետտին տպավորել է «Յուվենտուսի» ղեկավարությանը՝ ցուցաբերելով մեծ եռանդ և պատրաստակամություն լիարժեք համագործակցության։

Այնուամենայնիվ, հաջորդ օրը թուրինյան ակումբը նաև կապ է հաստատել Պալլադինոյի հետ, որը հայտնել է իր պատրաստակամությունը գլխավորելու թիմը։ Բացի այդ, Ֆուտբոլային ռազմավարության տնօրեն Ջորջիո Կիելինին փորձել է բանակցել Ռոբերտո Մանչինիի հետ, սակայն այդ շփումները ևս արդյունք չեն տվել։