Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Ժոան Գարսիան

«Բարսելոնայի» դարպասապահ Ժոան Գարսիան շուտով կապաքինվի վնասվածքից։ 24-ամյա իսպանացին բացակայում է սեպտեմբերի վերջից՝ ծնկի վնասվածքի պատճառով։

Marca-ի փոխանցմամբ՝ դարպասապահը առանց որևէ խնդրի է հաղթահարում անհատական ​​մարզումների ավելացված ծանրաբեռնվածությունը։

Իսպանացի դարպասապահը ամենայն հավանականությամբ կվերադառնա հիմնական խումբ արդեն հաջորդ շաբաթ, և նրա վերադարձը կկայանա նոյեմբերի 22-ին՝ «Ատլետիկի» դեմ խաղի ժամանակ՝ միջազգային խաղերի ընդմիջումից հետո։