«Բարսելոնան» գոհ է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խաղից և, ըստ իսպանական Sport.es պարբերականի, ուսումնասիրում է նրա տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդից» ամբողջությամբ գնելու տարբերակը։
Հաղորդվում է, որ գործարքը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Ռեշֆորդը համաձայնվի զգալիորեն նվազեցնել իր աշխատավարձը, քանի որ «Բարսելոնան» պատրաստ չէ առաջարկել այն ֆինանսական պայմանները, որոնք նա վայելում էր անգլիական ակումբում։
Հիշեցնենք, որ Ռեշֆորդը «Բարսելոնային» միացել է 2025 թվականի ամռանը՝ «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալությամբ։ Պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2026 թվականի հունիսի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 13 խաղի՝ խփելով 5 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։