La Gazzetta dello Sport-ի տեղեկացմամբ՝ Ստեֆանո Պիոլիի ապագան «Ֆիորենտինայի» գլխավոր մարզչի պաշտոնում կախված է առաջիկա՝ «Լեչչեի» դեմ խաղի արդյունքից։
Երեկ ակումբի մարզական տնօրեն Դանիլե Պրադեն հրաժարական է ներկայացրել՝ ավարտելով իր վեցամյա աշխատանքը «Ֆիորենտինայում»։ Նրա հեռանալը խորացրել է ակումբի ներսում առկա լարվածությունը՝ պայմանավորված մրցաշրջանի թույլ մեկնարկով։
Ակումբը դիտարկում է Կրիշտիանու Ջունտոլիի և Ջանլուկա Պետրաչիի թեկնածությունները Պրադեին փոխարինելու համար։
Չնայած ղեկավարության հրապարակային վստահությանը, Պիոլին պարտավոր է հաղթել «Լեչչեին», հակառակ դեպքում այս հանդիպումը կարող է դառնալ նրա վերջինը թիմի ղեկին։