Fastex Պրեմիեր Լիգա․ «Փյունիկը» հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի դեմ արտագնա խաղում

Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Փյունիկը» 2-1 հաշվով հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի դեմ արտագնա հանդիպումում։

Հաղթական գոլերը խփեցին Էրիկ Օկանսին և Խավի Մորենոն՝ ապահովելով «Փյունիկի» հաջողությունը։

Այս հաղթանակով թիմը հավաքեց 22 միավոր և բարձրացավ երրորդ հորիզոնական, իսկ ԲԿՄԱ-ն մնաց 11 միավորով և 7-րդ տեղում։