Էնցո Մարեսկա․ «Նա և Ռոդրին աշխարհի լավագույն կիսապաշտպաններն են»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան «Թոթենհեմի» դեմ խաղից հետո գովեստի խոսքեր է ասել թիմի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի հասցեին։

Նշենք, որ «Չելսին» 1-0 հաշվով հաղթել է «Թոթենհեմին»։

«Կայսեդոն կրկին ցույց տվեց, թե որքան լավն է։ Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Նրա լավագույն որակը համեստությունն է։ Նա հիանալի տղա է, միշտ պատրաստ է օգնել բոլորին։ Նա և Ռոդրին աշխարհի լավագույն կիսապաշտպաններն են», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում Football.London-ը։

«Չելսին» տասը տուրից հետո ունի 17 միավոր և բարձրացել է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնական։