«Բարսելոնան» որոշում է կայացրել Էրիկ Գարսիայի վերաբերյալ

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան համաձայնել է երկարաձգել պայմանագիրը, հայտնում է TBR Football-ը։

Ըստ աղբյուրի՝ «Չելսիին» և «Թոթենհեմին» տեղեկացվել է, որ 24-ամյա իսպանացու մարզական իրավունքները չեն վաճառվում։ Ֆուտբոլիստով հետաքրքրված էին անգլիական ակումբները։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ղեկավարությամբ ստանում է զգալի խաղաժամանակ, ինչը այն գործոններից մեկն է, որը ազդել է նրա՝ «Բարսելոնայում» շարունակելու որոշման վրա։

2025/26 մրցաշրջանում պաշտպանը 13 խաղում խփել է մեկ գոլ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։