«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատասխանել է կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուի վերականգնման ժամանակացույցի վերաբերյալ հարցին։
«Չգիտեմ, թե երբ նա կվերադառնա. մենք պետք է հարցնենք բժիշկներին։ Նա փորձում է հաղթահարել այդ լուրջ վնասվածքը։ Նրա ներկայությունը միշտ օգտակար է և՛ նրա, և՛ մեզ համար։ Մենք ուրախ ենք, որ նա մեզ հետ է», – մասնագետի խոսքերն է մեջբերում Dazn-ը։
Հիշեցնենք, որ բելգիացի հարձակվողը օգոստոսի կեսերին ուղիղ ազդրոսկրի մկանի պատռվածք էր ստացել։ Լուկակուն, ինչպես սպասվում է, խաղադաշտ կվերադառնա դեկտեմբերին։