Անտուան Գրիզմանը նոր նվաճման է հասել Լա Լիգայում

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը դարձել է Իսպանիայի Լա լիգայի պատմության 200 գոլի սահմանը հատած ֆուտբոլիստներից մեկը, հայտնում է Opta-ն։

34-ամյա ֆրանսիացին իր կարիերայի ընթացքում Լա լիգայում խփել է 200 գոլ՝ անցկացրած 541 հանդիպումներում։ Նա մասնակցել է 141 խաղի «Ռեալ Սոսյեդադի», 74-ի՝ «Բարսելոնայի» և 326-ի՝ «Ատլետիկոյի» կազմում։

Այս ցուցանիշով Գրիզմանը դարձել է Լա լիգայի պատմության մեջ ընդամենը 11-րդ ֆուտբոլիստը, ով հասել է այդ նշաձողին, և վեցերորդ արտասահմանցի խաղացողը, որին հաջողվել է նույնը։

Օտարերկրյա ֆուտբոլիստներից իսպանական առաջնությունում Գրիզմանից ավելի շատ գոլ են խփել միայն հետևյալ ֆուտբոլիստները.
Լիոնել Մեսի՝ 474
Կրիշտիանու Ռոնալդու՝ 311
Կարիմ Բենզեմա՝ 238
Ուգո Սանչես՝ 234
Ալֆրեդո Դի Ստեֆանո՝ 227