«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը խոսել է թիմի վատ մարզավիճակի և վերջին խաղերում գրանցած վատ արդյունքների մասին՝ Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղից առաջ։
«Ես բազմիցս ասել եմ, որ միասնությունը հաջողության գրավականն է՝ թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում։ Անհրաժեշտ չէ վերհիշել վերջերս տեղի ունեցածը։ Մեր արդյունքներն ու ելույթները բավականաչափ լավը չեն եղել, և հիմա մենք պետք է մեր լավագույնս ցուցադրենք և ելք գտնենք այս դժվարին իրավիճակից։
Հանդերձարանում բոլորը հասկանում են մեր առջև ծառացած խնդիրը, և բոլորը հնարավորինս աշխատում են իրավիճակը փոխելու համար։ Մեզանից ոչ մեկին դուր չի գալիս այն, ինչ կատարվում է, բայց հավատացեք ինձ, ես լիովին վստահ եմ այս թիմի որակի և բնավորության վրա։ Ես ամեն օր տեսնում եմ մեր ֆուտբոլիստների աշխատանքն ու կարողությունները», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC-ն։