Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» դարպասապահ Տիմոթի Ֆայուլուն ընդգրկվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնության աֆրիկյան փլեյ-օֆֆ փուլի խաղերին։
Փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը Կոնգոյի ԴՀ ընտրանին կանցկացնի նոյեմբերի 13-ին՝ մրցելով Կամերունի հավաքականի հետ։ Հաղթանակի դեպքում թիմը կանցնի եզրափակիչ փուլ, որտեղ մրցելու է Նիգերիա – Գաբոն զույգի հաղթողի հետ։ Եթե Կոնգոյի ԴՀ-ն հաղթի նաև այդ փուլում, ապա կստանա միջմայրցամաքային փլեյ-օֆֆում հանդես գալու իրավունք՝ մունդիալի ուղեգրի համար։
26-ամյա դարպասապահը ընթացիկ մրցաշրջանում «Նոայի» կազմում մասնակցել է երեք հանդիպման՝ բաց թողնելով երկու գոլ և մեկ խաղում պահպանելով իր դարպասը անառիկ։