«Քրիսթալ Փելասի» կենտրոնական պաշտպան Մարկ Գեհին ավելի ու ավելի է դառնում Եվրոպայի լավագույն ակումբների թիրախը։ «Արծիվների» ավագը չի երկարաձգի իր պայմանագիրը, որը լրանում է 2026 թվականի ամռանը, ուստի նա կարող է մրցաշրջանի ավարտին տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
Լրագրող Էկրեմ Քոնուրի խոսքով՝ 25-ամյա Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Չելսին», ինչպես նաև «Բավարիան», «Ռեալ Մադրիդը» և «Ինտերը»։ Հայտնի Transfermarkt պորտալում Մարկ Գեհիի գինը կազմում է 50 միլիոն եվրո։
Նա «Քրիսթալ Փելասի» կազմում անցկացրել է 171 խաղ, խփել ինը գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։