Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է վերադառնալ խաղադաշտ

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը շարունակում է ապաքինվել։ 33-ամյա դարպասապահն ավարտել է մեջքի վիրահատությունից հետո վերականգնման առաջին փուլը։

Mundo Deportivo-ի տվյալներով՝ գերմանացի դարպասապահի ապաքինումը լավ է ընթանում, և նա վերջերս վերադարձել է խաղադաշտ։ Սպասվում է, որ Տեր Շտեգենը կրկին խաղալու իրավունք կունենա այս տարվա վերջին։

Այնուամենայնիվ, դեռևս հաստատ չէ, որ նրան այդ հնարավորությունը կտրվի. «Բլաուգրանայի» ավագը կորցրել է իր տեղը թիմում վնասվածք ստանալուց առաջ։ Բազմաթիվ լուրերի համաձայն՝ փորձառու դարպասապահը կարող է փոխել ակումբը արդեն հունվարին։